Շառլ Միշելը՝ Բելգիայի ԱԳ նախարարի հնարավոր թեկնածու

Շառլ Միշելը՝ Բելգիայի ԱԳ նախարարի հնարավոր թեկնածու

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լիազորությունների ավարտից հետո հնարավոր է դառնա Բելգիայի արտաքին եւ եվրոպական գործերի հաջորդ նախարարը։ Այդ մասին հաղորդում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցը նկատում է՝ Միշելի նշանակումն ԱԳՆ ղեկավարի պաշտոնում իրատեսական է՝ հաշվի առնելով Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում նրա բազմամյա աշխատանքային փորձը։

Բացի այդ, «Բարեփոխական շարժում» կուսակցությունը, որի անդամ է հանդիսանում Միշելը, Բելգիայի ֆրանսախոս մասի այս ամսին կայացած ընտրություններում բարձր արդյունքներ է ցուցաբերել։

Հունիսի 10-ին RTBF հեռուստաալիքը հայտնել էր, որ Բելգիայի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոյի գլխավորությամբ,  հրաժարական կտա խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Բաց ֆլամանդական լիբերալներ եւ դեմոկրատներ» կուսակցության ծանր պարտությունից հետո։

Դե Կրոոն առայժմ շարունակում է պաշտոնավարել, մինչև նոր կոալիցիա կձևավորվի։

Հիշեցնենք, որ Միշելը զբաղեցնում է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը 2019թ. դեկտեմբերի 1-ից։ Այդ գտնվելու նրա երկրորդ ժամկետը շուտով կավարտվի, իսկ վերընտրման հնարավորություն ԵՄ կանոնադրության համաձայն՝ չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում