Ձեր պատվիրատուներին էլ գիտենք, ձեր տերերին էլ ու ձեզ տված ամեն մի լուման էլ․ Բագրատ Սրբազան
Նմանատիպ
Ես մինչև ամսի 12-ը փորձել եմ ոստիկաններին տարանջատել ներդրված խուլիգանական խմբերից։ Բայց չէ, ի՞նչ գնահատական կարող ես տալ այն մարդուն, որը վահանով հարվածում է իր դիմացը կանգնած աղջկա գլխին։ Ես վիրավորված ոստիկաններին էլ եմ տեսել, որոնք չնչին վնասվածքներ ունեին ու պատշգամբում կանգնած ծիծաղում էին, իսկ այդ վնասվածքները հավանաբար ստացել էին իրենց իսկ անփութության պատճառով։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այդ մարդիկ մարդասպաններ են, հոգով են սպանում, ֆիզիկապես են հարձակվում, բայց ամեն ինչ մեզ են վերագրում։ Դրանցից մեկին մոտ օրերս դատի ենք տվել, իրավական ճանապարհով ամենավերջին պատժին առժանացնելու համար։ Իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ հարձակվել էին կաթողիկոսի վրա, իսկ մեր մասին ասում էին՝ երևի իրենց պատվիրատուների պահանջը չեն կատարել, դրա համար ջղաձգումների մեջ են։ Ես իրենց միշտ խորհուրդ եմ տվել հայելի պահել, ձեր պատվիրատուներին էլ գիտենք, ձեր տերերին էլ ու ձեզ տված ամեն մի լուման էլ»-նշեց Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում