Թուրքերն Իրանին մեղադրում են քրդերին կամիկաձե ԱԹՍ-ներ տրամադրելու մեջ
18/06/2024 17:46
Նմանատիպ
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներն օգտագործում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Ըստ թուրքական իշխանամերձ «Yenisafak» լրատվամիջոցի՝ Իրանը Իրաքի Սուլեյմանիյե շրջան է ուղարկել 50 միավոր «Shahed 136» կամիկաձե ԱԹՍ, որտեղ, ըստ պնդման, ներկայություն ունեն PKK-ի զինյալ քրդերը։
Նաև տեղեկացվում է, որ այդ ԱԹՍ-ները հետախուզական թռիչքներ են իրականացրել Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ մի քանի տարի առաջ Սիրիայում անցկացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության տարածքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում