Apple Watch խելացի ժամացույցը փրկել է կանադացի հրշեջի կյանքը
Նմանատիպ
Կանադացի հրշեջ Թրևիս Չալմերսը Global News-ին պատմել է, թե ինչպես է Apple Watch խելացի ժամացույցը փրկել իր կյանքը։
Նա, մասնանորապես, պատմել է, որ որդու հետ հոկեյ խաղալիս է եղել, երբ գլխացավ է ունեցել ու կրծքավանդակի շրջանում ցավ զգացել, սակայն որոշել է, որ դրանք ընդամենը մրսածության ախտանիշներ են։ Սակայն խելացի ժամացույցի էկրանը հուշել է, որ իր մոտ առաջացել է նախասրտերի ֆիբրիլացիա՝ վտանգավոր վիճակ, որի դեպքում սրտի փորոքները բաբախում են բավականին արագ տեմպով։
«Այնուհետև ես դստերս հետ պառկեցի ևս կես ժամ և Apple Watch-ի միջոցով հետևում էի սրտիս աշխատանքին. այն բառացիորեն պատրաստ էր դուրս թռչել իմ կրծքավանդակից»,- ասել է կանադացին։
Շտապ հոսպիտալացվելուց հետո բժիշկները Չալմերսի մոտ ախտորոշել են զարկերակներից մեկի ամբողջական խցանում: Ըստ էության, եթե Չալմերսն ուշադրություն չդարձներ ժամացույցի ազդանշանին, նրա մոտ կարող էր ինֆարկտ կամ ինսուլտ լինել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում