Ադրբեջանի ՊՆ-ն քննադատել է ֆրանսիական զինատեսակների մատակարարումը Հայաստանին

Ադրբեջանի ՊՆ-ն քննադատել է ֆրանսիական զինատեսակների մատակարարումը Հայաստանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, համաձայն Բաքվի լրատվամիջոցների, հայտարարություն է տարածել Ֆրանսիայի և Հայաստանի միջև «Caesar» ինքնագնաց հրետանային համակարգերի գնման պայմանագրի կնքման մասին։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին իբր մահաբեր զինատեսակների մատակարարմամբ Ֆրանսիան «սադրիչ» գործողություններ կատարում։

Վերոնշյալ պայմանագրի կնքումը Բաքուն Հարավային Կովկասում համարում է իբր «նոր օջախի ստեղծում» և պատասխանատվությունը դնում է Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարությունների վրա։

Նշենք, որ նախապես տեղեկացրել էինք, որ «Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել», X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում