Իրանում հունիսի 21-ից շրջանառության մեջ կդրվի թվային արժույթը
Նմանատիպ
Իրանի Կենտրոնական բանկը հունիսի 21-ից Քիշ կղզու ազատ առևտրային գոտում շրջանառության մեջ կդնի թվային ռիալը։ Այդ մասին նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Համաձայն Կենտրոնական բանկի գործողությունների՝ Քիշ կղզում թվային ռիալի շարունակական ներդրման համար բանկային ցանցի հաճախորդները տիր ամսից՝ (Իրանի արևային օրացույցի համաձայն՝ տարվա չորրորդ ամիսը,-խմբ․) կկարողանան դրամական միջոցներ փոխանցել նոր մեթոդով՝ առանց կանխիկ դրամ կամ բանկային քարտ օգտագործելու։ Նրանցից կպահանջվի ընդամենը սքան անել շտրիխ կոդը»,-նշված է փաստաթղթում։
Ներկա դրությամբ գործընթացին մասնակցում են Mellat և Tejarat բանկերը։
Ի տարբերություն երկրում օգտագործվող այլ էլեկտրոնային փողերի, թվային ռիալը չի պահանջում միջբանկային հաշտետվություններ՝ գնորդի և վաճառողի միջև փոխանցված գումարների համար։ Վճարման այդ մեթոդը միաժամանակ և՛ ավելի հեշտ է, և՛ անվտանգ, քան ցանկացած բանկային քարտ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում