Իկարդի. Մադրիդից առաջարկներ ունեի, բայց ընտրեցի «Բարսելոնան»

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին պատմել է, թե ինչպես է ժամանակին հայտնվել «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, իսկ կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին օգնել է իրեն:

«Երբ ես խաղում էի «Վեսինդարիոյում», տեղափոխության մի քանի առաջարկներ ստացա` այդ թվում Մադրիդից, սակայն վայրկյան անգամ չերկմտեցի և ընտրեցի «Բարսելոնան»:

Կատալոնական ակումբի ակադեմիայում մի քանի անգամ հանդիպել եմ Մեսսիին: Նա միշտ ինձ օգնել է և տարբեր խորհուրդներ է տվել»,-ասել է 21-ամյա հարձակվողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում