Wildberries-ն ու Russ ընկերությունների խումբը կմիավորվեն ու կստեղծվի թվային հարթակ
Նմանատիպ
Wildberries ընկերությունն ու գովազդային օպերատոր Russ խումբը թվային առևտրային հարթակ ստեղծելու նպատակով միավորվել են։ Այդ մասին հայտնել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Միավորման նպատակը ժամանակակից թվային առևտրային հարթակ ստեղծելն ու փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար անկար գործիքների ներկայացումն է»-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միավորված ենթակառուցվածքը նոր թվային շուկայի համար կարևորագույն հիմք կդառնա։ Բացի այդ, էլեկտրոնային առևտրային շուկայի և գովազդի առաջնորդների միավորումը առաջ կբերի նոր խաղացող՝ ֆինանսական, տնտեսության առևտրա-արդյունաբերական հատվածում, ինչպես նաև ինտերնետ տեխնոլոգիաների, բեռնափոխադրման ոլորտներում։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նոր հարթակը միլիոնավոր փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների թույլ կտա իրենց ապրանքների առաջխաղացման համար օգտագործել բազմաֆունկցիոնալ գործիք, կբարձրացնի մի նոր մակարդակի վրա, կնպաստի արտահանման ծավալի աճին։
«Ռազմավարական նշանակության նախագիծը կտարածվի ՌԴ ամբողջ տարածքի վրա, ինչպես նաև՝ նախկին ԱՊՀ երկրների,Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի, Չինաստանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում