Nvidia-ն դարձել է ամենաթանկ ընկերությունն աշխարհում․ Reuters
Նմանատիպ
Nvidia-ն առաջ է անցել Microsoft-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վաճառքի տվյալների վրա։
Nvidia-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 3,2 տոկոսով՝ հասնելով 135,21 դոլարի։ Չիպեր արտադրող ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 3,33 տրիլիոն դոլար։
Հունիսի 12-ին The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Apple-ն առաջ է անցել Microsoft-ից՝ դառնալով աշխարհում ամենաթանկ ընկերությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Microsoft-ի, Nvidia-ի և Apple-ի կարողությունը 2000թ․-ից մինչև հիմա կազմել է S&P 500 ինդեքսի ավելի քան 20 տոկոսը։ Դա նշանակում է, որ այդ երեք ընկերությունների բաժնետոմսերը միասին ավելին են, քան հարյուրավոր այլ ընկերությունների բաժնետոմսերը միասին։
Ներդրողները մատնանշում են այդ միտումի վրա ազդող բացասական գործոնները՝ մասնավորապես՝ շուկայի մյուս ուղղությունների բավականին թույլ զարգացած լինելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում