Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կոչ է արել ականապատել ՌԴ հետ սահմանը
19/06/2024 15:29
Նմանատիպ
Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար, Սեյմի պատգամավոր Մարիուշ Բլաշակը երկրի իշխանություններին կոչ է արել դուրս գալ «Հակահետևակային ականների օգտագործման մասին Օտտավայի կոնվենցիա»-ից։
«Արևելյան սահմանների ամրացման ծրագրի շրջանակում իշխանությունները պետք է դուրա գան Օտտավայի կոնվենցիայից և ականապատեն ՌԴ հետ սահմանը՝ Կալինինգրադի հատվածում»,-ասել է նա։
Մայիսի վերջին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հաստատել էր, որ լեհական իշխանությունները չեն պատրաստվում հակահետևակային ականներ տեղադրել ՌԴ և Բելառուսի հետ սահմանին։
«Վարշավան չի պլանավորում դուրս գալ Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է նման ականների օգտագործումը»,- նշել էր Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում