Թուրքիայում օդային միջանցքներ կառանձնացվեն ԱԹՍ-ների համար
Նմանատիպ
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են քաղաքներում և միջքաղաքային տարածքներում օդային միջանցքներ առանձնացնել ԱԹՍ-ների համար։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Ինչպես որ ցամաքային երթուղիներ ու ճանապարհներ ենք սարքում տրանսպորտայն միջոցների համար, օդային միջանքներ ինքնաթիռների համար, ծովում՝ նավերի համար, այնպես էլ մտադիր ենք օդային միջանցքներ սարքել ԱԹՍ-ների համար։ Այդ կերպ, մենք կստեղծենք անվտանգ օդային տարածություններ ԱԹՍ-ների համար»,-թուրք պաշտոնյայի խոսքը փոխանցում է Dunya պարբերականը։
Ուրալօղլուի խոսքով՝ այդ երկրում ԱԹՍ-ների գրանցված թռիչքների թիվը գերազանցում է 1,5 մլն-ը, իսկ ԱԹՍ-ների թիվն ավելի քան 65 հազար է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները նախատեսում են խստացնել պատիժը՝ չլիցենզավորված ԱԹՍ-ների կիրառության դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում