Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել հայազգի Ռայա Նազարյանը
Նմանատիպ
131 կողմ, 66 դեմ ձայներով Բուլղարիայի խորհդարանի նախագահ է ընտրվել հայազգի Ռայա Նազարյանը։ Այդ մասին հայտնում է բուլղարական BTA լրատվամիջոցը։
Նազարյանը «Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության և «Ժողովրդավարական ուժերի միություն» (GERB – SDS) դաշինքի պատգամավոր է։ Հայազգի քաղաքական գործչի հիմնական մրցակիցը «Վերածնունդ» կուսակցության անդամ Պետար Պետրովն էր, ով ստացել է 54 ձայն։
Խորհրդարանի նորընտիր նախագահն իր ելույթում շեշտել է, որ խորհրդարանը գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։
«Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը և արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության և արդարության հետ»,- ասել է նա։
Նազարյանն ավելի քան 12 տարի զբաղվել է իրավաբանությամբ։
Ռայա Նազարյանը ծնվել է 1985 թ., Վառնա քաղաքում, մասնագիոտթւյամբ իրավաբան է, Սոֆիայի փաստաբանների միության անդամ․ ակտիվ քաղաքականությամբ զբաղվում է 2022 թվականից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում