Համացանցում հայտնվել են առանց տեսախցիկի iPhone-ի լուսանկարներ

Համացանցում հայտնվել են առանց տեսախցիկի iPhone-ի լուսանկարներ

Համացանցում հայտնվել են առանց տեսախցիկի iPhone-ի լուսանկարներ, որոնք մեծ զարմանք են առաջացրել օգտատերերի շրջանում։

Ինչպես գրում է Digital Trends պարբերականը, սկզբում այդ լուսանկարները հրապարկվել էին Reddit ֆորումում։

Reddit-ի օգտատերերից մեկը հրապարկել է իր iPhone-ի լուսանկարը, որից հետո մարդիկ նկատել են, որ հեռախոսի հակառակ կողմում բացակայում է տեսախցիկը, իսկ Apple-ի լոգոտիպը տեղակայված է անմիջապես ապակե կափարիչի վրա։ հաղորդվում է, որ անսովոր հեռախոսը պատկանում է ատոմակայանի աշխատակցի։ Ըստ ամենայնի՝ նրա հեռախոսը ձևափոխված iPhone 11 է։

Այդ լուսանկարը հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների միակ վկայությունը չէ։  Ավելի վաղ Digital Trends  գրել էր առանց տեսախցիկ iPhone 7 Plus հեռախոսների մասին։ Այդ մոդելները  հայտնվել էին Դուբայի վաճառասրահներում։

Նշվում է, որ նմանատիպ  iPhone-ները գնվում են մասնավոր ընկերությունների կողմից և ձևափոխվում ըստ նպատակահարմարության, տվյալ դեպքում՝ տեսախցիկը հանվում է։ Նման iPhone-ների գնորդները սովորաբար լինում են նավթագազային ընկերությունների ներկայացուցիչներ, անվտանգության, ռազմական համակարգի աշխատակիցներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում