OpenAI-ի համահիմնադիրը հայտարարել է նոր ԱԲ ընկերություն հիմնելու մասին
Նմանատիպ
OpenAI-ի համահիմնադիր, նախկին գիտաշխատող Իվա Սուտսկեվերը հայտարարել է անվտանգության վրա կենտրոնացած, արհեստական բանականությամբ զբաղվող նոր ընկերություն ստեղծելու մասին։
Հայտարարության մեջ, ինչպես փոխանցում է Verge պարբերականը, Սուտսկեվերը շեշտել է, որ այն ավելի շատ ստարտափ է լինելու, որն առաջ է տանելու արհեստական ինտելեկտը՝ առաջնահերթություն տալով անվտանգությանը։
«Մեր բիզնես-մոդելը նշանակում է, որ անվտանգությունը և զարգացումը պաշտպանված են կարճաժամկետ կոմերցիոն ազդեցություններից։ Այդ կերպ մենք կարող ենք ծավալվել աշխարհում»,-ասել է նա։
Աղբյուրը նկատում է՝ Սատսկեվերը լքել է OpenAI-ն անցած տարի մայիսին և այն ժամանակ էլ ակնարկել էր նոր նախագիծ սկսելու մասին։ Իրենից հետո ընկերության ևս երկու հայտնի դեմքեր՝ Գրետխեն Կրյուգերն ու Յան Լեյկեն լքել են OpenAI-ն՝ դարձյալ պատճառաբանելով անվտանգային առումով ընկերության խոցելիությունը։
Որքան էլ որ OpenAI-ն գործընկերային հարաբերություններ է պահպանում Apple-ի ու Microsoft-ի հետ, լրատվամիջոցը քիչ հավանական է համարում, որ Սուտսկեվերի ընկերությունը ևս նույն կերպ կվարվի՝ առավելևս մոտակա ժամանակներս։ Bloomberg-ին տված հարցազրույցում Սատսկեվերն ասել էր, որ իր ընկերության առաջին արտադրանքն «անվտանգ սուպերինտելեկտուալությունն» է լինելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում