ՌԴ-ի համար ռազմավարական պարտությունը կնշանակի պետականության ավարտ․ Պուտին
21/06/2024 11:22
Նմանատիպ
Մարտի դաշտում Ռուսաստանի ռազմավարական պարտությունը, որին ցանկանում է հասնել Արևմուտքը, կնշանակի ռուսական պետության հազարամյա պատմության ավարտը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Վիետնամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Արևմտյան հռետորաբանությունը, Պուտինի խոսքով, անընդհատ սրում է իրավիճակը՝ հավանաբար հույս ունենալով, որ Ռուսաստանն ինչ-որ պահի կվախենա։ Ընդ որում, մեկ այլ այլընտրանք է դառնում ռուսական պետականության դադարեցումը։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ինչու պետք է վախենանք։ Ավելի լա՞վ չէ այդ դեպքում գնալ մինչև վերջ։ Դա տարրական ֆորմալ տրամաբանություն է», – կարծում է ՌԴ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում