Արհեստական բանականության հետ կապված կրիպտոարժույթներն արագորեն թանկանում են
Նմանատիպ
Համաձայն CryptoRank վերլուծական կենտրոնի վերջին տվյալների՝ արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված կրիպտոարժույթները վերջին օրերին գրանցել են 17 տոկոս աճ՝ հասնելով 1․3 մլրդ դոլարի։
Տոկենների շուկայական կապիտալիզացիան այդ ոլորտում աճել է 11 տոկսով՝ հասնելով 14․6 մլրդի։ Այդ մասին հաղորդում է РБК պարբերականը։
ԱԲ-ի հետ կապված կրիպտոարժույթների շուկայում առաջատարը դարձել է մեքենայական ուսուցման ալգորիթմներով զբաղվող Fetch.ai հարթակի կրիպտոարժույթը։ Վերջինիս կուրսն ընդամենը մեկ օրում աճել է 29 տոկոսով։ Այդ հարթակը նախատեսված է իրերն ինտերնետին կապելու համար և գործարկվել է 2017թ․՝ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտների կողմից։
SingularityNET հարթակի տոկենն էլ արձանագրել է 25 տոկոս աճ։ Լավ արդյունքներ են արձանագրել նաև OCEAN, RNDR, TAO կրիպտոարժույթները։
Worldcoin հարթակի տոկենը, օրինակ, որը մշակել է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, աճել է 4 տոկոսով։
Հետաքրքիր օրինաչափություն է նկատվել․ ԶԼՄ-ներում ԱԲ-ի վերաբերյալ նյութերի ակտիվացմանը զուգահեռ՝ դրանց հետ փոխկապակցված կրիպտոարժույթները թանկանում են։ Օրինակ, փետրվարին մի քանի խոշոր կրիպտորժույթներ կտրուկ աճ են ունեցել NVIDIA-ի ֆինասնական ցուցանիշների աճին համընթաց։
Նույնը տեղի է ունեցել նաև ChatGPT-ի չաթ-բոտի թեման ակտիվ փուլ մտնելու ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում