Ադրբեջանի խորհրդարանը կցրվի, տեղի կունենան արտահերթ ընտրություններ
21/06/2024 19:08
Նմանատիպ
«Ենի Ազրբայջանը»՝ Ադրբեջանի իշխող կուսակցությունը, դիմելու է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2024 թվականի նոյեմբերին, սակայն նոյեմբերին Բաքվում անցկացվելու է COP29 կլիմայական համաժողովը։ Ադրբեջանի իշխող կուսակցության հիմնավորմամբ՝ նպատակահարմար է հիմա ցրել խորհրդարանը և հայտարարել արտահերթ ընտրություններ, որպեսզի նոյեմբերին այն կարողանա լիարժեք գործել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում