Նեյրոցանցը կարող էր դառնալ օգտատիրոջ՝ բուտուլիզմով վարակման պատճառ
Նմանատիպ
Reddit հարթակի մի օգտատեր արհեստական բանականության օգնությանն է դիմել՝ մտածելով, որ նրա օգնությամբ կարող է ձիթապտղի աղցանի համար ավելի համով սոուս ստանալ։ Հետևելով հրահանգներին՝ երեք-չորս օր անց օգտատերը նկատել է, որ տարայի հատակից պղպջակներ են բարձրանում։ Սկզբում մտածել է, թե դա պրոցեսի սկիզբն է, բայց մի քանի ևս սպասելուց հետո որոշել է Google-ում որոնում անել՝ պարզելու, թե արդյոք նորմալ պրոցես է դա։
Եվ արդյունքում նա պարզել է, որ շատ ակամայից աճեցրել է Clostridium botulinum բակտերիան, որը շատերին ծանոթ բուտուլիզմ հիվանդության հարուցիչն է։
Հնարավոր է՝ նեյրոցանցն առաջարկել է այդպիսի բաղադրատոմս՝ բաղադրիչների մուտքագրումից ելնելով։ Ձիթապտղին սխտոր ավելացնելը խոհարարության մեջ շատ ընդունված է և սխտորի յուղի ստացման հայտնի եղած։
Ամեն դեպքում, այս դեպքը սթափեցնող ազդակ կարող է հանդիսանալ, որպեսզի մարդիկ անվերապահորեն չկատարեն արհեստական բանականության բոլոր խորհուրդ-առաջարկները։ Ի վերջո, ներյրոցանցը կարող է երբեմն սխալ հուշումներ տալ, ինչի համար էլ կարևոր է պարտադիր ստուգել դրանց ճշտությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում