Adobe-ն արգելել է արհեստական բանականության շտեմարաններում օգտագործել օգտատերերի ստեղծած բովանդակությունը
Նմանատիպ
Adobe ընկերությունը հրապարակել է սպասարկման նոր պայմանների համաձայնագիրը, որում շեշտված է, որ այն նեյրոցանցի համար չի օգտագործի օգտատերերի ստեղծած բովանդակությունը։ Բացառություն կկազմեն այն նյութերը, որոնք կներբեռնվեն Adobe Stock-ում․ դրանց հիման վրա հնարավոր կլինի ուսուցանել գեներատիվ արհեստական բանականության Firefly։
Ավելի վաղ Adobe-ը բացասաբար էր արձագանքել սպասարկման նախնական պայմաններին, երբ օգտատերերն ազատ հասանելիություն ունեին բոլոր նյութերին։ Հիմա արդեն հայտնի է, որ ոչ օգտատերերի տեղական տվյալները, ոչ էլ ամպային հավելվածներում պահածները չեն կիրառվի նեյրոցանցի ուսուցման համար։
Ընկերությունը նաև վստահեցրել է, որ չի սքանավորելու և չի հետևելու նյութերին, որոնք պահվում են մարդկանց անձնական համակարգիչներում։ Բայց և Adobe-ն հնարավորություն է ունենալու սքանավորելու ամպային տարածքում գտնվող անօրինական նյութերը ․ նման նյութեր հայտնաբերելու դեպքւոմ ընկերության ներկայացուցիչն իրավունք է ունենալու ստուգելու օգտատիրոջ համակարգիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում