Արաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշում
22/06/2024 18:38
Նմանատիպ
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին հայտարարությունը:
Լիգայի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դա խիզախ որոշում է, որն արտացոլում է բարեկամ երկրի դիրքորոշումը՝ դեպի պատմության ճշմարտացի կողմ:
Գլխավոր քարտուղարի պաշտոնական խոսնակ Ջամալ Ռուշդին ասել է, որ Պաղեստինի Պետությունը ճանաչողների թվի ավելացումն արտացոլում է միջազգային հանրության աճող համոզմունքը՝ օկուպացիայի շարունակելու անհնարինության վերաբերյալ: Նա նշել է, որ ճանաչումը կարևոր քայլ է 1967թ. հունիսի 4-ի սահմաններով Պաղեստինի Պետության մարմնավորման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում