Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Հայաստանի տարածք փոխարդումներ իրականացնելու ուղիներ է փնտրում.Regnum

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը ուղիներ է փնտրում հաղթահարելու այն դժվարությունները, որոնք առաջանում են Հայաստանի հետ ուղղակի սահման չունենալու պատճառով:

Այս մասին Մոսկվայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Դաշնային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը՝ նշելով, որ դեպի Հայաստան տրամաբանական փոխադրումները շատ պարզ են. դրանք կամ ավտոմոբիլային փոխադրումներն են Վրաստանի Վերին Լարսի տարածքով կամ էլ վրացական Փոթի նավահանգստի միջոցով:

Ինչպես տեղեկացնում է Regnum-ի թղթակիցը, Բելյանինովը հայտարարել է. «Մենք հանդիպել ենք մեր վրացի գործընկերների հետ և մեկ անգամ չէ, որ քննարկել ենք այդ թեման:Վերջին անգամ մենք հանդիպում ունեցանք Թուրքիայում, Անթալիայում: Մենք եռակողմ հանդիպում ունեցանք և քննարկում էին թուրքական ապրանքների համար տրմաբանական երթուղին: Սակայն այնտեղ Հայաստանն է գտնվում և մենք չենք կարող դա մոռանալ…
Ցավալի է, բայց Վերին Լարս-Կազբեգի անցակետը ենթարկվում է կլիմայական ազդեցություններին: Միայն այս տարվա ընթացքում երկու անգամ փլվածքներ եղան և այն փակվել էր, իսկ վրացական կողմից նույնսիկ զոհեր կային: Այն հաճախ է փակվում: Մենք պետք է առաջ շարժվենք: Կան նաև ավիացիոն փոախդրումը և այն ոչ ոք չի փակում, սակայն այլ հարց է, որ այն  տրանսպորտի թանկ տեսակ է:

Ի դեպ մենք պայմանավորվել ենք հանդիպել նոյեմբեր ամսին Թուրքիայի, Վարստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ և քառակողմ ձևաչափով բանակցություններ անցկացնենք:Իսկ հայ կոլեգաների հետ մենք ամեն օր ենք աշխատում: Այն որ ընդհանուր սահման չկա դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, սակայն հարկ է առաջ նայել և առաջին հերթին ոչ մասքային ոլորտի մասնագետներով, չէ՞ որ դա տրամաբանության հարց է»,- նշել է նա:

Regnum-ի խմբակցությունը  հռետորական հարց է տալիս, թե արդյոք Ռուսաստանը կազատի Հայաստանին  վրացական տրանսպորտային կախվածությունից

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում