Apple-ն ու Meta-ն որոշել են համագործակցել
Նմանատիպ
Meta-ն ու Instagram-ը բանակցություններ են վարում Apple ընկերության հետ՝ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, խոսքը Liama 3 և Apple Intelligence նախագծերի մասին է։
Համաձայն հրապարակման՝ Meta-ն պլանավորում է օգտագործել iPhone-ի միջոցով թվային ապրանքների տարածման Apple-ի առավելությունները։
Apple-ն ընկերություններին՝ ներառյալ Meta-ին, առաջարկում է վաճառել իր ծառայությունների վճարովի բաժանորդագրությունները Apple Intelligence-ի օգնությամբ՝ առանց լրացուցիչ վճարների։ Ընկերությունը հույս ունի բաժանորդագրություններից իրեն պահել եկամուտների մի մասը։
Apple Intelligence-ն iPhone-ի և Mac-ի ԱԲ բազայի վրա հիմնված գործառույթների հավաքածու է։ Համակարգը, որը ներկայացվել էր հունիսի 10-ին կայացած համաժողովին, պետք է առաջնորդվի ծանուցումներով, ավտոմատ կերպով կազմի տեքստեր և տարբեր հավելվածներում տեղեկություններ կուտակի։ Մայիսին Bloomberg-ը հաղորդել էր, որ Apple-ը համաձայնագիր է կնքել OpenAI-ի հետ՝ iOS 18-ում ChatGPT ներդնելու համար։
Ապրիլ ամսին Meta-ն ներդրեց Liama 3 խոսքային մոդելը և պատկերների գեներատոր, որոնք ազդարարում են դրանց մասին ռեալ ժամանակում։ Այդ հնարավորությունները ներդրված են META AI ԱԲ օգնականի թարմացված տարբերակում, որը կաշխատի ընկերության բոլոր հարթակներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում