ԵՄ-ն կփակի իր դռները Վրաստանի առջև․ Ժոզեպ Բորել
Նմանատիպ
ԵՄ-ն կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե այդ երկրի կառավարությունը շարունակի ներկայիս քաղաքական կուրսը։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ խորհրդի նստաշրջանին։
Հիմա ԵՄ դռները բաց են Վրաստանի առաջ, բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,-ասել է նա՝ շեշտելով, որ Վրաստանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել կառավարության քայլերի համար։
Բորելի խոսքով՝ արտաքին գործերի նախարարները քննարկում են Վրաստանում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում ԵՄ հնարավոր քայլերը։ Ես կզեկուցեմ արդյունքների մասին քննարկումից հետո»,-Բորելի խոսքերը փոխանցում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչը կտրուկ արձագանքի է արժանացել ԵՄ և ԱՄՆ կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում