WhatsApp-ը նոր գործառույթ է ավելացրել iOS օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար

WhatsApp-ը նոր գործառույթ է ավելացրել iOS օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար

WhatsApp մեսենջերը նոր գործառույթ է ստացել, որն օգտատերերին հնարավորություն է տալիս լուսանկարներն ու տեսանյութերն ավտոմատ կերպով ուղարկել բարձր որակով (HD): Ինչպես հայտնում է WaBetaInfo  պարբերականը, ներկա դրությամբ նորույթը հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար։

Նոր գործառույթն ակտիվացնելու համար AppStore-ից պետք է ներբեռնել WhatsApp-ի թեստային տարբերակը՝ 23.24.73 համարով։ Տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել հավելվածը, կարգավորումներներից ընտրել Storage & Data-ը հրահանգը:

Որպեսզի լռելյայն միացվի HD որակը և՛ տեսանյութերի, և՛ լուսանկարների համար, պետք  է Media upload quality բաժնում փոխել կարգավորումները։

Նորույթը նաև ներառում է մինչև մեկ րոպե տևողությամբ տեսաստատուսներ ձայնագրելու հնարավորություն՝ այն դեպքում, երբ մինչ այդ ընդամենը 30 վայրկյան էր տալիս դրա համար։

WhatsApp-ը համարվում է աշխարհում ամենահայտնի մեսենջերներից մեկը․ այն ունի ավելի քան 2 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում