Կովսականում նոր հիվանդանոց է բացվել

Նախօրեին տեղի է ունեցել «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքի բացման հանդիսավոր արարողությունը։

Կովսականի տեղամասային հիվանդանոցը հագեցված է համապատասխան հիվանդանոցային գույքով և անհրաժեշտ բուժսարքավորումներով:

ԼՂՀ արողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, հիվանդանոցում կիրականացվեն ծննդօգնություն, նյարդաբանություն, մանկաբուժություն և ընդհանուր թերապևտիկ ծառայությունները, առկա է նաև լաբորատորիա, հիվանդանոցը կսպասարկի մոտավորապես 1300 բնակչի:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ՝ Արայիկ Հարությունյանը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և պաշտոնատար այլ անձինք։

Նշենք, որ ԼՂՀ առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքը առաջին անգամ կապիտալ վերակառուցվել, վերանորոգվել և շահագործման է հանձնվել 2000 թվականի հոկտեմբեր ամսին: Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքի հերթական վերակառուցումն ու վերանորոգումը սկսվել է 2013 թվականի մարտ ամսից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում