Չինական էլեկտրամոբիլների թեման շարունակում է խնդրահարույց մնալ ԵՄ-ի համար
Նմանատիպ
ԵՄ-ում չինական էլեկտրամոբիլների գների կտրուկ աճը կարող է նորից նվազել այն ժամանակ, երբ երկու կողմերը համաձայնության գան ներկրման հարկերի մասով։
Ըստ BBC-ի՝ երկու կողմերի առաջին դեմքերը սակագների մասին հեռախոսազրույց են ունեցել շաբաթ օրը և պայմանավորվել՝ շարունակել այն։
Ուշագրավն այն է, որ դա այդ թեմայով առաջին զրույցն էր՝ ԵՄ կողմից չինական էլեկտրամոբիլների ներկրման համար գանձվող հարկերը մինչև 38 տոկոսով բարձրացնելու սպառնալիքից հետո։
ԵՄ-ն հայտարարել է, թե չինական էլեկտրամոբիլներն անարդարացի կերպով են սուբսիդավորվում Չինաստանի կառավարության կողմից, ինչին ի պատասխան՝ Չինաստանը ԵՄ-ին մեղադրել է առևտրի կանոնները խախտելու մեջ։
ԵՄ ներկայացուցիչը BBC -ի թղթակիցն ասել է, որ արևտրի հարցերով ԵՄ հանձնակատարի և իր չինացի գործընկերոջ հեռախոսազրույցը եղել է «բաց ու կառուցողական»։
Շաբաթ օրը ԵՄ առևտրի հարցերով հանձնակատարը հանդիպել է Գերմանիայի փոխկանցլերի և էկենոմիկայի նախարարի հետ։
Գերմանիան նույնպես դեմ է արտահայտվել սակագների բարձրացմանը։
Երբ ԵՄ-ն անցած շաբաթ առաջարկել է բարձրացնել սակագինը, Գերմանիայի տրանսպորտի նախարարն ասել էր, որ այդ քայլը Պեկինի հետ «առևտրային պատերազմի» ռիսկ է ստեղծում։
Stellantis ընկերությունը, որը հանդիսանում է Citroën, Peugeot, Vauxhall, Fiat և մի շարք այլ բրենդների սեփականատեր, նույնպես հայտարարել է, որ չի աջակցում միջոցառումներին, որոնք նպաստում են համաշխարհային առևտրի հատվածակայնությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում