Unihertz-ը ներկայացրել է ամենափոքր չափերի սմարթֆոնն աշխարհում
Նմանատիպ
Unihertz ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենափոքր սմարթֆոնը՝ 5G կապով Jelly Max-ը։
Ընկերությունը հայտնի է իր թողարկած փոքր չափերի սմարթֆոններով, որոնց շարքում Jelly Max-ն ամենափոքրն է։ Այդ մասին հայտնում է GizmoChina-ն։
Չնայած այդ մոդելի հետ կապված մանրամասները գաղտնի են պահվում, այդուհանդերձ, Unihertz-ը տեսահոլովակ է հրապարակել, որը որոշակի պատկերացում է տալիս սմարթֆոնի հնարավորությունների մասին։ Ըստ ամենայնի՝ նորույթը հագեցած է լինելու ժամանակակից էկրանով ու դիմային տեսախցիկով, ինչպես նաև մատնահետքի սքաներով։
Էկրանի չափը դեռևս գաղտնի է պահվում, բայց դատելով տեսանյութի կադրերից՝ տատանվելու է 4-5 դյույմի սահմանում։
Հրապարակման պահի դրությամբ, ըստ աղբյուրի, Jelly Max-ը չէր ստացել Չինաստանի արդյունաբերության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարության թույլտվությունը՝ սմարթֆոնի վաճառքի համար։
Դատելով այդ հանգամանքից՝ լրատվամիջոցը եզրակացնում է, որ մոդելը դեռևս մշակման փուլում է գտնվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում