Հնդկաստանը մեծածավալ ներդրում կանի ԶՈՒ-ն արդիականացնելու համար

Հնդկաստանը մեծածավալ ներդրում կանի ԶՈՒ-ն արդիականացնելու համար

Աճող անվտանգային ռիսկերի պայմաններում Հնդկաստանը  պետք է արդիականացնի  իր զինված ուժերը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԶՈՒ շտաբի պետ Վիվեկ Ռամ Չաուդխարին։

Անվտանգության ժամանակակից լանդշաֆտը հագեցած է բազմակողմ մարտահրավերներով՝ սահմանային վեճերից մինչև ահաբեկչություն»,-Նյու-Դելիում կայացած սեմինարին ասել է  Չաուդխարին։

Նրա խոսքով՝ այս անհանգիստ ժամանակներին դիմակայելու և ազգային շահերը պաշտպանելու համար Հնդկաստանը պետք է ներդրոմներ անի իր ԶՈՒ-ն արդիականացնելու համար, ամրապնդի ռազմավարական գործընկերությունը, առաջ մղի հայրենական ռազմական արդյունաբերությունը և համակողմանի մոտեցում որդեգրի թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգային հարցերում։

Փետրվարի վերջին Անվտանգության հարցերով Հնդկաստանի նախարարական կաբինետի կոմիտեն հավանություն է տվել ԶՈՒ արդիականացման նպատակով  ավելի քան 11 մլրդ դոլար ներդնելու ծրագրին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում