Nvidia աշխարհահռչակ ընկերությունը երեք օրում կորցրել է 500 մլրդ դոլար
Նմանատիպ
Nvidia ընկերությունը, որը հունիսի կեսերին շուկայական կապիտալիզացիայով ճանաչվել էր աշխարհի խոշորագույն ընկերությունը, վերջին երեք օրվա ընթացքում կորցրել է շուրջ 500 մլրդ դոլար։ Արդյունքում ընկերությունը հայտնվել է երրորդ հորիզոնականում։ Այդ մասին գրում է Financial Times-ը։
Վաճառքի ցուցանիշներով վերջին երեք օրերին Nvidia-ի բաժնետոմսերն էժանացել են տոկոսով, ինչի հետևանքով էլ շուկայական կապիտալիզացիան նվազել է մինչև 2,9 տրիլիոն դոլարով, ինչն անցած շաբաթվա համեմատ կամ ավելի քան 500 մլրդ դոլարով պակաս է։
Որպես նման դինամիկայի հնարավոր պատճառ՝ աղբյուրը նշում է ընկերության հիմնադիր Ջենսեն Խուանգի կողմից Nvidia-ի ՝ 95 մլրդ դոլարի բաժնետոմսերի վաճառքը՝ այն օրերին, երբ դրանց արժեքը բավականին բարձր էր։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը նկատում է, որ այդ գործարքը պլանավորված էր դեռևս մարտ ամսին։
Վերլուծաբանները տարբեր գնահատականներ են հնչեցնում՝ կապված ընկերության բաժենտոմսերի արժեքի նման կտրուկ փոփոխության հետ։ Stifel կենտրոնի ներկայացուցիչները գտնում են, որ հետագա աճը կարող է դանդաղել, իսկ Jefferies-ի մասնագետները՝ հակառակը, դրական են տրամադրված։ Նրանք կարծում են, որ ընկերության բաժնետոմսերը կարող են չնչին պատճառով կրկին թանկանալ մինչև 150 դոլար։
Աղբյուրը նշում է, որ բացի Nvidia-ից, ոլորտի այլ ընկերություններ նույնպես ֆինանսական լուրջ խնդիրներ են ունեցել վերջին օրերին։ Արդյունքում իր շուկայական արժեքով Apple-ը կրկին վերադարձել է առաջին հորիզոնական, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Microsoft-ն ու Nvidia-ն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում