Բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է Apple-ին պատկանող գաղտնի լաբորատորիա
Նմանատիպ
Apple ընկերության նախկին աշխատակից Էշլի Յովակը հայտարարել է, որ 2020թ․ իր սեփական տանը տուժել է անհայտ ծագման քիմիկատներից։ 2023թ․ վերջինս հայտնաբերել է, որ կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող Skunkworks լաբորատորիայից արտանետվել են թունավոր նյութեր, որոնք ներս են թափանցել ուղիղ բնակելի տների պատուհաններից։ Այդ մասին գրում է Apple Insider պարբերականը։
Անձամբ հետաքննություն անցկացնելով՝ Յովակը պարզել է, որ Apple-ն անօրինական հետազոտություն է անցկացրել ու բնակելի տարածքում կայծքարից մշակել հատուկ չիպեր՝ առանց համապատասխան թույլտվության։ Նա նաև կազմել է այդ վայրի մանրակրկիտ քարտեզը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, ստուգումների ժամանակ հայտնաբերվել են հեղուկ քիմիկատներով շշեր, որոնք առանց կափարիչի թափված էին տարածքում։ Apple -ի ներկայացուցիչները դեպքի առնչությամբ հայտարարել են, որ դա անհրաժեշտ էր, քանի որ եթե գոլորշին դուրս չգար, ապա պայթյուն կլիներ։ Քանի որ ընկերությունը չուներ թույլտվության մասին փաստող գրավոր որևէ փաստաթուղթ, աշխատակիցները հաշվետվություն չեն ներկայացրել և ուղղակի շպրտել են թափոնները շրջակա միջավայր։ Դրա հետևանքով թունավոր գոլորշու հերթական չափաբաժինը ներս է թափանցել Յովակի տուն և թունավորել նրան։ Դեպքի առնչությամբ հայց է ներկայացվելԱՄՆ դաշնային դատարան՝ համապատասխան ապացույցներով հանդերձ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում