ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի համար, եթե այսպես շարունակեն իրենց քաղաքականությունը. Բորել
Նմանատիպ
Եվրամիությունը Վրաստանի համար կփակի ճանապարհը դեպի միություն, եթե երկրի իշխանությունները շարունակեն ներկա գործողությունները. այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում՝ միավորման երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ։
«Այսօր ԵՄ երկրները ոչ մի կոնկրետ որոշում չեն կայացնի, խոսքը իրավիճակի և հնարավոր միջոցների շուրջ քննարկումների մասին է»,-ասել է Բորելը՝ միաժամանակ չբացառելով, որ շուտով կարող են սահմանափակվել Վրաստանին ֆինանսական աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից, ինչպես նաև քաղաքական բարձր մակարդակի շփումները:
Նա խոստացել է քննարկման արդյունքների մասին հայտնել այսօրվա նիստից հետո: Հիշեցնենք, որ քաղաքական լարվածության պատճառը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքն է, որը Վրաստանում ուժի մեջ է մտել հունիսի սկզբին։ ԱՄՆ-ն այդ օրենքի պատճառով արդեն պատժամիջոցներ է սահմանել Թբիլիսիի նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում