VolksWagen մեքենաներում ներդրվել է ChatGPT նեյրոցանցը
26/06/2024 13:47
Նմանատիպ
VolksWagen ավտոմեքենաներում գործարկվել է ChatGPT-ի ձայնային օգնականը՝ IDA անունով։ Այդ մասին հաղորդում է Engadget հարթակը։
ChatGPT-ի չաթ-բոտի օգնությամբ IDA-ի ֆունկցիոնալությունն ընդլայնվել է։ Օգնականը հասկանում և պատասխանում է հարցերի բավականին լայն շրջանակի՝ ներառյալ տեսարժան վայրերին, մարզական միջոցառումներին և մաթեմատիկական հաշվարկներին վերաբերող հարցերը։
Ինչպես հայտնել է VolksWagen-ը, ChatGPT-ն ամենևին չի շեղում վարորդներին ճանապարհից։
Աղբյուրը նշում է, որ հարցերի պատասխանները մշակվում են ամպային հավելվածում՝ այն դեպքում, եթե IDA-ն չի կարողանում դրանց անմիջապես՝ տեղում պատասխանել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում