Հայտնի է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը

Հայտնի է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը

ՆԱՏՕ-ի 32 երկրների դեսպանները Բրյուսելում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի նստաշրջանին հաստատել են ընտրություններում պարտված Նիդեռլանդների վարչապետի թեկնածու Մարկ Ռյուտտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ առաջիկա հինգ տարիներին։ Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Համաձայն հաղորդագրության՝  Ռյուտտեն իր պարտականությունների կատարմանը կանցնի հոկտեմբերից՝ փոխարինելով նորվեգացի Ստոլտենբերգին։

ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտողար Ստոլտենբերգn այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 10 տարի՝ այդպիսով ռեկորդ սահմանելով։

Ռյուտտեին արդեն շնորհավորել են Ստոլտենբերգը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ի դեպ, Լայենն էլ, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի զբաղեցրած պաշտոնում։

Ռյուտեին գրած շնորհավորական ուղերձում, համենայնդեպս, նա նշել է, որ մտադիր է աշխատել վերջինիս հետ՝ ԵՄ և ՆԱՏՕ-ի հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում