Apple-ը որոշել է ազատել աշխատակիցների 50 տոկոսին

Apple-ը որոշել է ազատել աշխատակիցների 50 տոկոսին

Apple ընկերությունը մտադիր է iPhone-ի հավաքման աշխատանքներում ներգրավված աշխատողների կեսին կրճատել՝ ավտոմատացնելով նրանց աշխատանքը։

Ինչպես հաղորդում է 9to5mac.com կայքը, նման որոշման ընկերությունը հանգել է  ոստիկանների հետ աշխատակիցների՝ վերջերս տեղի ունեցած բախումներից հետո։ Մյուս կողմից էլ, աշխատանքների ավտոմատացումն ընկերության  ռազմավարության կարևոր  մասն է։

2022թ․ նոյեմբերին iPhone-ի հավաքման հոսքագծերի աշխատակիցների և ոստիկանների միջև Foxconn գործարանի մոտ, որտեղ տեղակայված են հավաքման հիմնական արտադրամասերը, բախումներ են եղել։ Այդ ժամանակ, վրդովված աշխատանքային պայմաններից, սննդի պակասից և փակ տարածքները լքելու անհնարինությունից, աշխատողներն անկարգություններ էին կազմակերպել։ Միջադեպից հետո Apple-ը որոշել է կրճատել աշխատատեղերի ընդհանուր թիվը և իրականացնել արտադրության հնարավորինս ավտոմատացում՝ անտեսելով դրա հետ կապված մեծ ծախսերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում