Անգլիացի զբոսաշրջիկները Թուրքիայում սեռական բռնության զոհ են դառնում
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացում է արել:
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում մի շարք սեռական ոտնձգությունների դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ նկատմամբ:
«Թուրքիայում գտնվող հյուպատոսության անձնակազմի նկատմամբ 2023-ին 42 սեռական ոտնձգություն է իրականացվել, այդ թվում նաև բռնաբարություն: Դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել ամառային արձակուրդների ընթացքում՝ ծովափում գտնվող զբոսաշրջային հատվածներում»:
Նախարարությունը հորդորել է սեփական երկրի քաղաքացիներին լինել զգոն և մեծ ուշադրությամբ հետևել շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձություններին, տեղական մամուլին և ՏԻՄ-երի խորհուրդներին:
«Բացի այդ միայնակ սանհանգույց մուտք գործած փոքր տարիքի երեխաների նկատմամբ ևս տեղի են ունեցել սեռական բռնություններ: Նման դեպքերում էլ ավելի ուշադիր եղե՛ք»,-ասվել է հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում