Եվրոյի փոխարժեքն առաջին անգամ գերազանցել Է 54 ռուբլին

Մոսկվայի սակարանում հոկտեմբերի 28-ին տեղական ժամանակով ժամը 10:40-ի դրությամբ ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը նախորդ օրվա փակման մակարդակի համեմատությամբ աճել է 33 կոպեկով եւ հասել 54,0030 ռուբլու նշագծին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է 17 կոպեկով եւ կազմել 42,25 ռուբլի:

Երկարժույթ զամբյուղի արժեքը, որը բաղկացած Է 0,45 եվրոյից եւ 0,55 դոլարից, աճել Է 25 կոպեկով եւ հասել 47,65 ռուբլու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում