Apple-ի օգտատերերը կստանան սմարթֆոններն ինքնուրույն վերանորոգելու հնարավորություն
Նմանատիպ
Apple կորպորացիան ազդարարել է Եվրոպայի տարածքում սմարթֆոնների խնդիրներն ինքնուրույն վեր հանելու և վերանորոգելու ծրագրի մեկնարկի մասին։ Այն թույլ է տալիս սարքավորման տերերին կատարել որոշակի վերանորոգման աշխատանքներ՝ օգտագործելով ընկերության օրիգինալ մասերն ու գործիքները։
Հաջորդ տարվանից ինքնադիագնոստիկայի աշխարհագրությունը կըդլայնվի և կընդգրկի նաև Կանադան։ Ինքնադիագնոստիկան հիմա տարածվում է Apple-ի 42 անուն սարքավորման վրա՝ ներառյալ Mac-ի վերջին մոդելները։ Ծառայությունը հասանելի է 24 լեւզուներով։
Ընկերությունը հայտարարել է, որ այդ քայլն ուղղված է հաճախորդների բավարարվածության բարձրացմանը և նրանց՝ ապրանքներն օգտագործելու փորձի խորացմանը։
Apple սարքավորում ունեցողները կարող են օգտվել ինքնուրույն վերանորոգման ծրագրից՝ ընկերության կայքից պատվիրելով դրա համար անհրաժեշտ մասերն ու գործիքները։ Նրանք նաև հասանելիություն կստանան անվճար վիդեդասերին և խորհրդատվություններին՝ վերանորոգման աշխատանքների թեմայով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում