«ՀՀ սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները ամենամեծ խոչընդոտն են». Բայրամով
27/06/2024 15:06
Նմանատիպ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել․ այս մասին հայտարարել է Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը՝ վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։ «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելել է Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ դեռևս մնում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Մեզ թվում է, որ դա գործընթացի ավարտի ամենամեծ խոչընդոտն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում