Lenovo-ի՝ բովանդակության վրա արվող ծախսերը 70 տոկոսով կրճատվել են
Նմանատիպ
Lenovo-ն սարքավորումներում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման շնորհիվ էապես՝ շուրջ 70 տոկոսով, կրճատվել են բովանդակության ստեղծման վրա արվող ծախսերը։
Լոնդոնում կայացած Lenovo Accelerate համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարել է ընկերության ԱԲ ոլորտի փորձարարական կենտրոնի տնօրեն Մաուրո Արուդան։
«Մենք ստանում ենք ներդրումների շոշափելի վերադարձ և ընդլայնում ենք մեր հնարավորությունները որակի բարելավման և ժամանակի կրճատման շնորհիվ»,- ասել է նա:
Ընկերությունը Lenovo Studio AI հարթակը գործարկել է վերջերս և հաճախորդներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձրորակ բովանդակություն:
Մանրածախ առևտրի ոլորտում Lenovo-ի ավելի քան 11500 վաճառողներ և գործընկերներ օգտագործում են Lenovo Studio AI-ն՝ թիրախային բովանդակություն ստեղծելու համար:
Ռոման Օլնին, ով հաճախորդների գլոբալ աջակցության բաժնի ղեկավարն է, ասել է, որ հարթակի օգնությամբ թիմերը կարող են արագ ստեղծել գրավիչ բովանդակություն՝ տարբեր ձևաչափերով:
Օգտագործելով լեզվական մոդելների հստակայական բազան՝ ընկերությունը ստեղծում է մարքետինգային կարճ ու թիրախային բովանդակություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում