Վրաստանի նախագահի ինագուրացիան տեղի կունենա խորհրդարանի շենքում
Նմանատիպ
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է օրենսդրական նախաձեռնությունը՝ համաձայն որի նախագահի ինագուրացիան կարող է տեղի ունենալ օրենսդիր մարմնի շենքում՝ խորհրդարանում։
Վրաստանի ՝ «Պետական կարևորության խորհրդանիշերի մասին» օերնքում համապատասխան փոփոխությանն աջակցել է 77 պատգամավոր։ Օրինագիծը քննարկվել է արտահերթ։
Գործընթացային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին հունիսի 26-ին առաջին ընթերցմամբ ներկայացնելով օրինագիծը՝ ասել է, որ համաձայն փոփոխության՝ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի շենքում, ուստի տրամաբանական կլիներ, որ նրա երդմնակալությունը ևս տեղի ունենա այնտեղ։
Նոր օրենքի համաձայն՝ երկրի ղեկավարի իանգուրացիայի կազմակերպչական հարցերով զբաղվելու է խորհրդարանի նախագահը, իսկ դրա համար անհրաժեշտ գումարը կհատկացվի պետական բյուջեից։ Մինչ այս փոփոխությունը, նախագահի ինագուրացիան տարբեր ձևերով էր անցկացվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում