Samsung սմարթֆոնները հանրաճանաչությամբ գերազանցել են iPhone-ին
Նմանատիպ
Samsung սմարթֆոններն ամերիկյան շուկայում վաճառքների թվով առաջին անգամ առաջ են անցել Apple-ից։ Համաձայն CIRP վերլուծական կենտրոնի վերջին տվյալների՝ վերջին 12 ամիսներին Samsung-ը զբաղեցրել է շուկայի 38 տոկոսը, մինչդեռ Apple-ը՝ 33 տոկոսը։ Այդ մասին հայտնում է WCCFTech պարբերականը։
Փորձագետները Samsung-ի հաջողությունը կապում են նրա առաջարկած մեծ տեսականիով, որը ներառում է թանկարժեք Galaxy S-ի պես մոդելներ, այնպես էլ ավելի մատչելի տարբերկաներ, օրինակ՝ Galaxy A։ Դա, ըստ փորձագետների, օգտատերերի ավելի լայն շրջանակի է հնարավորություն տալիս օգտվել կորեական հսկայի ապրանքներից։ Միևնույն ժամանակ, Apple-ն առաջարկում է բավականին թանկարժեք մոդելներ, և մարդկանց փոքր խմբերն են կարողանում իրենց նման ճոխություն թույլ տալ։
Չնայած Apple-ը պահպանում է իր բարձր շահութաբերությունը, Samsung-ի վարած գնային քաղաքականությունն ավելի ժողովրդական է, ինչն էլ թույլ է տվել ամրապնդել դիրքերը շուկայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում