Իրանն իր բյուջեն նավթի ռեալիստական գներով է հաշվարկում

Իրանը պլանավորում է նավթի արդյունահանումը ավելացնել օրական 4,3 միլիոն բարելով: Ինչպես տեղեկացնում է Իռնա գործակալությունը, այդ մասին հայտարարել է նավթի նախարար Մանսուր Մոազզամին:

Նրա խոսքերով, Իրանը դիտարկում է նավթային գների անկայունությանն արձագանքելու տարբեր սցենարներ. «Մենք երկիրը կառավերլ ենք, երբ նավթի գինը 5 դոլար էր և երբ նավթի գինը 140 դոլար էր: Դրա հետ կապված  մենք խնդիրներ չունենք: Կառավարությունը հաջորդ տարվա բյուջեն հաստատելիս չի հաշվարկել բարելի դիամց 90-100 դոլար սակագնով և ավելի ռեալիստական մոտեցում է ցուցաբրել, որպեսզի խուսափի հնարավոր խնդիրներից: Մինչ այսօր Իրանը բյուջետային դեֆիցիտի խնդիր չի ունեցել»:

Իրանի ազգային նավթային գործակալության փորձագետները 2015թ-ի վերաբերյալ կանխատեսում են 1 բարելի դիմաց 70 դոլար արժեքը:

«Հենց այդ գինը պետք է ընկնի հաջորդ տարվա երկրի բյուջեի հիմքում», – նշվում է փորձագետների զեկույցի մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում