YouTube Premium-ի բաժանորդներին հաճելի անակնկալներ են սպասվում
Նմանատիպ
YouTube-ը նոր պլաններ է մշակում Premium ծառայության բաժանորդների համար։ Այդ մասին, ըստ Verge պարբերականի, հայտնել է ընկերությունը։
«Մենք պլաններ ենք մշակում, որոնք ուղղված են բաժանորդների համար հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև դիտարկում ենք մեր առաջարկություններն ընդլայնել ավելի շատ տարածաշրջաններում։ Ապագայում նոր պլանների մասին կկիսվենք մեր ընկերների, բաժանորդների հետ»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ներկայումս YouTube Premium-ի անհատական բաժանորդագրությունը կազմում է ամսական 13,99 դոլար, ընտանեկանը՝ 22,99 դոլար։Ուսանողների համար ավելի մատչելի պայմաններ են գործում՝ ամսական 7,99 դոլար։
YouTube Premium-ի բաժանորդները հնարավորություն են ունենում տեսանյութերը դիտելու առանց գովազդների, ներբեռնելու դրանք, ինչպես նաև հասանելիություն են ունենում YouTube Music-ին՝ դարձյալ առանց գովազդների։
Համաձայն տարածված հաղորդագրության՝ փոփոխություններից հետո կավելանան մի շարք նոր ֆունկցիաներ՝ այդ թվում արհեստական բանականության վրա հիմնված «jump ahead» գործառույթը, որը վերջերս գործարկվել է Android-ում։ Premium-ի բաժանորդներին դա հնարավորություն է տալիս Android-ով դիտել YouTube-ի կարճ վիդեոները՝ short-երը՝ «նկարը նկարի վրա» տարբերակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում