Սիսանն աննախադեպ աժիոտաժի մեջ է, դիմավորում են Բագրատ Սրբազանին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Իշխանությունն արցախցիների առջև պայման է դրել. քաղաքական ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվի․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 15-ին միջազգային Freedom House կազմակերպության պորտը տեղը դրած ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, հավանաբար, չէր պատկերացնում, որ իշխանական ՀԿ-ներն այնպիսի աղմուկ կբարձրացնեն, որ 2 ամիս անց Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալի իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին՝ թերեւս, փորձելով նրա ասածները սրբագրել:
Հիշեցնենք, որ, ի պատասխան Freedom House-ի զեկույցին, որ Հայաստանը ժողովրդավարության նահանջ է ունեցել, ՔՊ-ականն ասել էր. «Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»: Նրա շեֆը` Փաշինյանը, երեկ կազմակերպության ներկայացուցիչներին ճիշտ հակառակն է ասել. «Freedom House-ի զեկույցները կարեւոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը որոշել է «հանրության մեջ դուրս գալ»: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ-կիրակի մարզեր գնալ: Ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրի՝ շատ ոգեւորված է հետ եկել Սյունիքի մարզից, որտեղ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջանք ու եռանդ չէր խնայել կազմակերպելու այնպիսի հանդիպումներ, որոնցում Փաշինյանն իրեն կոմֆորտ կզգա, ու ահա դա է պատճառը, որ հայրենի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մարզպետներ ու համայնքապետեր ամեն բան անում են՝ մարզում անթերի հանդիպումներ կազմակերպելու համար բնակիչների հետ, որտեղ բոլորը ջերմ խոսքեր կասեն Փաշինյանին, կհամբուրեն ու կասեն, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին: Փաշինյանի՝ մարզեր գնալու բուն նպատակը նաեւ ընդդիմությանը ցույց տալն է, թե ժողովուրդը իր կողքին է, ու ինքը մինչեւ 2026 թվականը վարչապետի աթոռին է մնալու: ՀՀ վարչապետի տրամադրությունը, ըստ մեր աղբյուրների, բարձր է, քանի որ իրեն զեկուցած տեղեկությունների համաձայն՝ իշխանության փոփոխություն այս պահին իրագործելի չէ: Ի դեպ, դեռ հստակ չէ, թե որ մարզ կգնա Փաշինյանը, քանի որ նա իր այցերը գաղտնի է պահում ու վերջին պահին է հայտարարում, որ պատրաստվեն, ու մեկնեն մարզ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սարգիս Գալստյանի գործով, ում մեղադրում են Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մեջ, օրերս առերեսում է տեղի ունեցել նրա եւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջեւ, ով վկայի կարգավիճակ ունի։ Մեր տեղեկություններով, Շահրամանյանի ցուցմունքներով չի հաստատվում մեղադրանքը։ Շահրամանյանը նախագահի պաշտոնում Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Սեպտեմբերի 19-ին ողջ արցախահայությունը տեղափոխվեց Հայաստան, այնտեղ մնացին հատուկենտ մարդիկ, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը եւ կինը: Նրանք Արցախից մոտ 3 ամիս առաջ են Հայաստան տեղափոխվել:
Արցախի հայաթափումից հետո լուրեր էին շրջանառվում, որ Գալստյանը նշանակվել է Արցախի պարետ եւ ադրբեջանցիների հետ է համագործակցում։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ամուսինները տեղափոխվեցին Հայաստան, որտեղ հասնելուն պես իրավապահները ձերբակալեցին նրանց, բայց կնոջն ազատ արձակեցին, իսկ ամուսնուն մեղադրանք առաջադրեցին՝ Ադրբեջանի օգտին լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն նա չի ընդունում մեղադրանքը: Թեպետ նախապես ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մասին, սակայն որոշ ժամանակ անց հետ է վերցրել ցուցմունքը՝ ասելով, թե ճնշման տակ է նման բան ասել։ Արդեն երկու ամիս է՝ հարազատներին թույլատրում են տեսակցել կալանքի տակ գտնվող Գալստյանին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխանությունները արցախից բռնի տեղահանված արցախցիներին շահագրգռում, համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել, որեւէ դեպքում չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջին շրջանում ՔՊ-ականները տարբեր վարչական շրջաններում ու մարզերում փակ հանդիպումներ են ունենում Արցախից բռնի տեղահանվածների հետ ու իբրեւ սոցիալական ծրագրերի առնչությամբ հարցեր քննարկում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սոցիալական հարցերից, իշխանականները ձեռքի հետ էլ արցախցիներին հասկացնում են, որ եթե ուզում են օգտվել սոցիալական այդ ծրագրերից, ապա պետք է քաղաքական չեզոքություն դրսեւորեն, չքննադատեն ՔՊ-ին ու չխառնվեն քաղաքական գործընթացներին, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքների մասին է խոսքը, որին, ինչպես գիտենք, նաեւ մեծ թվով արցախցիներ են մասնակցում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեկնում է Սյունիքի մարզ՝ եռօրյա շրջագայության: Առաջին կանգառը՝ Մեղրի, ապա՝ Քաջարան, շաբաթ օրը՝ հանդիպում Կապանում։ Արթուր Սարգսյանը շարժման մեկնարկից սրբազանի կողքին է, ոմանք կատակում են, թե ախրաննիկն է: Նա համայնքում մեծ հեղինակություն է վայելում։ Մեր սիսիանցի զրուցակիցը կատակեց, թե «գառնուկների քասթինգ է», մարդիկ առաջարկում են` գառնուկով դիմավորել, մատաղ անել: Փոխարենը ընդհատակ են անցել նրա ընկերները՝ Առուշ Առուշանյանը, Գեւորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին, հիմա թեեւ թղթով ՔՊ-ական չեն, բայց հոգով ՔՊ են։ Ի դեպ, սրբազանի այցը քայլարշավի ֆորմատով է լինելու, նա շրջելու է փողոցներում, զրուցելու է սյունեցիների հետ։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում