Իրանի արտաքին քաղաքական կուրսն անփոփոխ կմնա՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից

Իրանի արտաքին քաղաքական կուրսն անփոփոխ կմնա՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից

Նախագահական ընտրություններից հետո Իրանի արատքին քաղաքական կուրսւոմ չեն սպասվում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աշխաբադում Իրանի դեսպան Ալի Մոջաբա Ռոզբախանին։

Ես կարծում եմ, որ Իրանի արտաքին քաղաքական կուրսը որևէ փոփոխության չի ենթարկվի, քանի որ բոլոր չորս թեկնածուները իրենց նախընտրական ծրագրերում հստակ նշել են, որ հարում են նույն քաղաքականությունը, որը վարել են նախորդները։ Ավելին, նրանք տրամադրված են դրանք ընդլայնելու և խորացնելու։

Նշենք, որ Թուրքմենստանն ու Իրանը ունեն 1100 կմ ընդհանուր սահման և հարևանն են հանդիսանում Կասպից ծովի կողմից։  Մարտին այդ երկրի նախագահ Սերդար Բերդըմուխամեդովն ասել էր, որ Իրանը հանդիսանում է Թուրքմենստանի վաղեմի ու կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 28-ին՝ առավոտյան ժամը 8։30, Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները՝ կապված մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսի ողբերգական մահվան հետ։

Առաջիններից մեկը քվեարկել է երկրի հոգևոր առաջնորդ ալաթո Ալի Խամենեին։ Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ 69-ամյա Մասուդ Պեզեշկիան (Մեջլիսի պատգամավոր), 63-ամյա Մուստաֆա Փուրմոհամմադին (Արդարադատության, այնուհետև Ներքին գործերի նախկին նախարար), 58-ամա Սաիդ Ջալիլին (Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում այաթոլլահ Խամեինի ներկայացուցիչ) և 62-ամա Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը (Իրանի մեջլիսի խոսնակ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում