OnePlus-ը ներկայացրել է աշխարհում առաջին պլանշետը՝ հագեցած Snapdragon 8 Gen 3-ով
Նմանատիպ
OnePlus-ը ներկայացրել է իր նոր առաջատար պլանշետը՝ OnePlus Pad Pro-ն, որն ապահովված է Qualcomm Snapdragon 8 Gen 3 չիպսեթով և իր տեսակի մեջ եզակի է աշխարհում։
Ըստ IT-Home պարբերականի՝ Snapdragon 8 Gen 3 չիպսեթով ապահովված լինելու շնորհիվ պլանշետն ունի բարձր կատարողականություն։
Էկրանի անկյունագիծը կազմում է 12,1 դյույմ, միևնույն ժամանակ պահպանվել է 7:5 հարաբերակցությունը և 144 Հց թարմացման հաճախությունը: Այս որակները մուլտիմեդիա առաջադրանքների և խաղերի համար ապահովում են բոլոր պայմանները։
Պլանշետը հագեցված է վեց բարձրախոսներով։ Հետևի տեսախցիկը 13 մեգապիքսելանոց է, առջևինը՝ 8 մեգապիքսելանոց, ինչը թույլ է տալիս բարձր որակով լուսանկարներ և տեսազանգեր անել։
OnePlus Pad Pro-ի վաճառքը Չինաստանում կսկսվի հուլիսի 3-ից։ Այն հասանելի կլինի չորս կոնֆիգուրացիաներով՝ 8/128 ԳԲ-ից մինչև 16/512 ԳԲ: Մեկնարկային գինը կլինի 2900 յուան, այսինքն՝ մոտավորապես 400 դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում