Windows 10 օպերացիոն համակարգի համար կթողարկվեն վճարովի և ոչ պաշտոնական թարմացումներ
Նմանատիպ
Windows 10 օպերացիոն համակարգի համար կթողարկվեն վճարովի և ոչ պաշտոնական թարմացումներ՝ թույլատրված թարմացումների ժամկետի ավարտից հետո ևս հինգ տարի ժամկետով օպերացիոն համակարգին աջակցելու համար։ Այդ մասին, Neowin հարթակի հաղորդմամբ, հայտարարել է Acros Security ընկերությունը։
օPatch ծառայությունը, որի միջոցով արվելու են թարմացումները, ըստ աղբյուրի, Windows 7-ի, Server 2008-ի օրինակով ապացուցել է, որ վստահելի է։ Ներկա պահին ծառայությունը սպասարկում է Windows 10-ի վեց տարբերակ, որոնց թարմացումներից Microsoft-ը հրաժարվել է։
0Patch-ը կդառնա Windows 10-ի անվտանգության թարմացումների հիմնական աղբյուրը։ Ծառայության տարեկան բաժանորդագրությունը կկազմի մոտավորապես 25 եվրո՝ ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսների համար, իսկ կորպորատիվ հաճախորդների համար՝ 35 եվրո։
Նշվում է, որ ի տարբերություն պաշտոնական վճարովի ծրագրերի՝ 0Patch-ն առաջարկում է հինգ տարվա թարմացում՝ երեք փոխարեն։
Windows 10-ը թողարկվել է 2015թ․ և առայսօր շարունակում է մնալ ամենահանրաճանաչ, շատ կիրառվող օպերացիոն համակարգը Microsoft-ում։ Համաձայն Statcounter հարթակի 2024թ․ տվյալների՝ համակարգիչների ավելի քան 68 տոկոսն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով, իսկ Windows 11-ով՝ ընդամենը 28 տոկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում