Գազան ավիրելուց հետո Իսրայելը հիմա էլ Լիբանանի վրա է աչք դրել․ Էրդողան

Գազան ավիրելուց հետո Իսրայելը հիմա էլ Լիբանանի վրա է աչք դրել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զագացում կուսակցության» առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում:

Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող գործողություններին:

«Հասկացվում է, որ Գազան վառած-ավիրած Իսրայելի աչքը հիմա էլ Լիբանանի վրա է: Մենք տեսնում ենք, որ արևմտյան ուժերը կուլիսներում թփթփացնում են Իսրայելի մեջքին»,-ասել է նա:

Ապա հավելել նաև, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Արևմուտքի համաձայնությամբ պլանավորում է պատերազմն ընդլայնել տարածաշրջանում, ինչն էլ մեծ աղետի պատճառ է դառնալու:

«Թուրքիան եղբայրական Լիբանանի ժողովրդի և պետության կողքին է»-ասել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում