Իրանում քվեարկության ժամանակը երկու անգամ երկարաձգվել է․ ընտրատեղամասերում հերթեր են
Նմանատիպ
Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին երկարաձգել է նախագահական ընտրությունների քվերակության ժամանակը․ մինչև ժամը 22։00 ընտրողները կարող են քվեարկել։
«Քվեարկության ժամանակը երկարացվել է մինչև 22։00-ն»,-ТАСС-ի փոխանցմամբ՝ IRIB հեռուստաալիքի եթերում ասել է Իրանի ԿԸՀ նախագահ Մոխսեն Էսլամին։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, ընըարտեղամասերի մոտ հսկայական կուտակումներ են գոյացել։ Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ մարդիկ քվեարկության գնացել են կեսօրվա տապից հետո։
Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունները մեկնարկել են այսօր առավոտյան՝ ժամը 8։00-ին և պետք է տևեին մինչև 18։00, սակայն երկու անգամ քվեարկության ժամանակը վերանայվել է․ սկզբում երկարաձգվել է մինչև 20։00-ն, հետո, հաշվի առնելով կուտակումների քանակը, ավարտ է սահմանվել 22։00-ն։
Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ 69-ամյա Մասուդ Պեզեշկիան (Մեջլիսի պատգամավոր), 63-ամյա Մուստաֆա Փուրմոհամմադին (Արդարադատության, այնուհետև Ներքին գործերի նախկին նախարար), 58-ամա Սաիդ Ջալիլին (Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում այաթոլլահ Խամեինի ներկայացուցիչ) և 62-ամա Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը (Իրանի մեջլիսի խոսնակ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում