Xiaomi-ն ջրից ու փոշուց պաշտպանված նոր հզոր սմարթֆոն կթողարկի
Նմանատիպ
Xiaomi ընկերությունը պաշտոնապես հաստատել է նոր սմարթֆոնի՝ Redmi K70 Ultra-ի թողարկման մասին։ Redmi-ի բաժնի ղեկավար Վան Թեն Թոմասը հայտարարել է, որ նորույթը պաշտպանված կլինի փոշում և ջրից՝ համաձայն IP68 ստանդարտի։ Այդ մասին հաղորդում է GizmoChina հարթակը։
Նման պաշտպանության առկայությունը նշանակում է, որ Redmi K70 Ultra-ն կլինի անջրաթափանց՝ անգամ 30 րոպե 1,5 մետր խորությամբ ջրի մեջ ընկղմված լինելու դեպքում։ Նման որակով օժտված լինելը մեծ առավելություն է տալիս մոդելին՝ հատկապես ճանապարհորդությունների, արշավների սիրահարների համար։
Redmi K70 Ultra-ն սկզբում գրանցված է եղել IMEI տվյալների բազայում՝ 2407FRK8EC համարով, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում սպասվում է մոդելի թողարկումը։
Սմարթֆոնն ունենալու է 5500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ արագ լիցքավորման հնարավորությամբ։
Redmi K70 Ultra-ի շնորհանդեսը տեղի կունենա Չինաստանում՝ ընթացիկ տարվա հուլիսին։ Շուկայում նորույթը կարող է հայտնվել այլ անվամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում